43-ամյա Շրավան Կումար Չաուդխարին՝ Հնդկաստանից լոգիստիկ ընկերության սեփականատերը, մազերի փոխպատվաստման 12-ժամյա վիրահատությունից հետո մահացել է:
Տղամարդը, ինչպես հայտնի է դարձել ոստիկանությանը, մարտի 8-ին ընտանիքից գաղտնի դիմել է Մումբայում պլաստիկ վիրաբուժության կլինիկաներից մեկին:
Նա վճարել է 500 հազար ռուպի (ավելի քան 7 հազար դոլար) եւ պահանջել, որ իրեն մեկ անգամից 9250 մազ փոխպատվաստեն: Որպես կանեն մեկ պրոցեդուրայի ժամանակ ոչ ավել, քան 3000 մազ են փոխպատվաստում, բայց պլաստիկ վիրաբույժը համաձայնել էր 3700 փոխպատվաստել: Պրոցեդուրան տեւել է 12 ժամ. մինչդեռ նրա առավելագույն թույլատրելի տեւողությունը 6-8 ժամ է:
Պրոցեդուրայից անմիջապես հետո տղամարդու մոտ ծանր ալերգիկ ռեակցիա է սկսվել՝ անաֆիլակտիկ շոկ: Շնչահեղձ վիճակում գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հաջորդ օրը մահացել է պոլիօրգանային անբավարարությունից՝ միանգամից մի քանի օրգանների աշխատանքի դադարեցումից:
Կլինիկայի գլխավոր բժիշկ Վիկաս Խալվայը պնդում է, որ Չաուդխարին վիրահատությունից առաջ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:
Հնդկական պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի ներկայացուցիչը նշել է, որ շնչառության հետ կապված դժվարությունները շատ հազվադեպ բարդություն են, որի հետ փոխպատվաստումից հետո բախվում են եզակիները:
Նա հավելել է, որ ամեն դեպքում պացիենտը պետք է առնվազն պրեցեդուրայից հետո բժիշկների վերահսկողության տակ լիներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր